Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, այն դեպքերում, երբ ճանապարհային երթևեկության կանոնի խախտումն ամրագրվել է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով, ապա սույն օրենսգրքով նախատեսված վարչական պատասխանատվությունը կրում է տրանսպորտային միջոցի սեփականատերը (լիզինգառուն) (իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` համապատասխանաբար իրավաբանական անձի ղեկավարը կամ անհատ ձեռնարկատերը) կամ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով նախատեսված՝ տրանսպորտային միջոցի շահագործող հանդիսացող անձը, եթե չեն ապացուցում, որ խախտումը կատարել է այլ անձ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ - Խախտողի կողմից տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում: - Եթե Օրենսգրքի 43.1-ին հոդվածի 7-րդ մասով, 111, 123, 123.1, 123.3, 123.4, 123.5 (բացառությամբ ութերորդ, իններորդ, տասնչորսերորդ և տասնհինգերորդ մասերի), 123.6, 123.7, 124, 124.1, 124.2, 124.3, 124.4, 124.6, 125, 126, 128, 129.2, 131, 132, 135.2, 140-րդ հոդվածներով սահմանված տուգանքը նշանակելու մասին որոշումը իրավախախտում կատարած անձին հանձնելու oրվանից հետո՝ երեսնօրյա ժամկետում, անձը դիմում է ոստիկանություն տուգանքի վճարումը տարաժամկետելու խնդրանքով, ապա վճարումը համարվում է տարաժամկետված դիմումի մեջ նշված ժամկետով, բայց ոչ ավելի, քան 6 ամիս:

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն`

- Անհատական ծածկագիրը մուտքագրելով Հայաuտանի Հանրապետության ոuտիկանության համացանցային կայքէջում (www.police.am)՝ վարչական ակտի հաuցեատերը կարող է դիտել և պատճենահանել իրավախախտումն ամրագրած տեuանյութը կամ լուսանկարը (հոդված 2, մաս 1, կետ 4): - Եթե վարչական ակտի հասցեատեր ֆիզիկական անձը չունի տրանսպորտային միջոց վարելու իրավունք կամ զրկված է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, կամ այդ իրավունքը կասեցված է, և նրան սեփականության (լիզինգի) իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցով 1 տարվա ընթացքում կատարվել է ճանապարհային երթևեկության կանոնների 3 խախտում, որոնց համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված է վարչական տույժ տուգանային միավորների ձևով, և սեփականատերը (լիզինգառուն) այդ 3 խախտումները այլ անձի կողմից կատարված լինելու փաստը չի ապացուցել, ապա «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով սահմանված կարգով տվյալ տրանսպորտային միջոցի նկատմամբ հայտարարվում է հետախուզում: Եթե տրանսպորտային միջոցը հանդիսանում է իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) սեփականություն կամ լիզինգի առարկա, և վարչական ակտի հասցեատեր իրավաբանական անձի ղեկավարը (անհատ ձեռնարկատերը) չունի տրանսպորտային միջոց վարելու իրավունք կամ զրկված է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, կամ այդ իրավունքը կասեցված է, և սույն մասով նախատեսված 3 խախտումները տվյալ տրանսպորտային միջոցով այլ անձի կողմից կատարված լինելու փաստը նա չի ապացուցել, ապա տվյալ տրանսպորտային միջոցի նկատմամբ հայտարարվում է հետախուզում (հոդված 7.6, մաս 1 և մաս 5):

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 317-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետի առնվազն կեսն անցնելուց հետո անձն իր ցանկությամբ կարող է հանձնել վարորդական վկայական ստանալու տեսական քննություն: Տեսական քննությունը դրական հանձնելու դեպքում անձի` տրանսպորտային միջոցներ վարելու կասեցված իրավունքը վերականգնվում է:

Ծանոթագրություն.

- Իրավախախտումների համար կիրառված նախազգուշացումները և դրանց համար հիմք հանդիսացած ապացույցները հնարավոր է տեսնել www.police.am կայքի «ԱՌՑԱՆՑ ՀԱՐՑՈՒՄ» բաժնում:

- Տրանսպորտային միջոցը շահագործող անձ (վարորդ) կարող է կցվել roadpolice.am կայքի համապատասխան մասում տվյալները լրացնելու միջոցով։ Եթե տրանսպորտային միջոց վարելու իրավունքի կասեցում կամ այդ իրավունքից զրկում նախատեսող վարչական ակտի հասցեատերը հանդիսանում է տրանսպորտային միջոցի սեփականատեր, ապա տվյալ տրանսպորտային միջոցի հետագա շահագործման համար անհրաժեշտ է www.roadpolice.am կայքի համապատասխան մասում տվյալները լրացնելու միջոցով կցել շահագործող անձ (վարորդ)։

- Վարչական ակտի հաuցեատերը Ճանապարհային ոuտիկանության համացանցային կայքէջում (www.roadpolice.am) անհատական ծածկագրի ներքո կարող է դիտել և (կամ) ներբեռնել վարչական ակտի կրկնօրինակը (էլեկտրոնային պատճեն)։

- Տրանսպորտային միջոց վարելու իրավունքի կասեցում կամ այդ իրավունքից զրկում նախատեսող վարչական ակտի գանգատարկումը կամ բողոքարկումը չեն կասեցնում այդ վարչական ակտերով կիրառված վարելու իրավունքի կասեցում կամ այդ իրավունքից զրկում տույժերի կատարումը։

- Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն։

- Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետը լրանալուց կամ օրենսդրությամբ սահմանված կարգով կրճատվելուց հետո տրանսպորտային միջոցներ վարելու կասեցված իրավունքը վերականգնվում է՝ այդ պահից ինքնաշխատ եղանակով մեկ տարի ժամկետով տրամադրվելով 9 տուգանային միավոր։

- Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելու դեպքում այդ իրավունքը վերականգնվում է զրկման ժամկետը լրանալուց հետո` որակավորման քննությունները հանձնելուց հետո:

Տուգանքի վճարման հաշվարկային հաշվեհամարն է՝ 900013150058

Dear Sir/Madam,

To make the payment for the administrative fine*, please follow the instructions below:

1. Visit the State electronic payment system’s website www.e-payments.am/roadpolice

2. Enter the PIN code for the administrative fine. You can find the PIN code in the first paragraph of the decree (a 12-symbol code).

3. If the PIN code is correct, the system will automatically fill the “Decree number”, “Beneficiary fullname”, “Amount” and “Commission fee”.

4. If you are not a citizen of Republic of Armenia, choose the “Foreign Citizen” option and enter your passport details.

5. Enter the e-mail address to receive the payment receipt.

6. Click “Pay” button. The system will redirect you to a web page where you need to enter your card details and make the payment. VISA and MasterCard cards are accepted.

* In order to see the photo and video proof of the offence please visit https://offense.roadpolice.am and use the same PIN code.

Уважаемый водитель!

Для оплаты административного штрафа*, пожалуйста, следуйте предоставленным инструкциям.

1. Посетите сайт электронной системы госплатежей www.e-payments.am/roadpolice

2. Введите PIN-код назначенного административного штрафа, который Вы можете найти в первом абзаце постановления (12-значная цифра).

3. При правильном вводе PIN-кода система автоматически заполнит поля «Decree number» (номер постановления), «Beneficiary fullname» (ФИО), «Amount» (сумма штрафа), «Commission fee» (комиссия).

4. Если вы не являетесь гражданином Армении, в поле Citizenship отметьте «Foreign Citizen (non resident)» и введите ваши паспортные данные.

5. Заполните адрес электронной почты, на который получите чек об оплате.

6. Нажмите кнопку «Pay» (Оплатить). Система перенаправит вас на страницу, на которой вы должны ввести данные вашей карты и оплатить штраф. Принимаются карты VISA, MasterCard.

* Увидеть фото/видео материал нарушения можно на сайте https://offense.roadpolice.am , использовав тот же PIN-код.